22:40 , 26 մարտ, 20141in.am-ը գրում է.
Սիրիայի վարչապետ Վալիդ Ալ-Հալկին հայտարարել է, որ Սիրիան երեք տարվա ռազմական գործողությունների հետևանքով 4,7 տրիլիոն ֆունտի, որը գրեթե 31,2 միլիարդ դոլար է կազմում, վնաս է կրել:
Այս թվերի հետ համաձայն չէ սիրիական ընդդիմությունը: Դրա գնահատականներով՝ վնասները գերազանցել են 300 միլիարդ դոլարը:
«Սիրիայի անցումային կառավարության» ֆինանսների նախարար Ուսամ Կադին հայտարարել է, որ վնասների 80%-ի վերականգման համար 10 տարի հարկավոր կլինի: Նրա կարծիքով՝ պատերազմն ավարտվելուց հետո առաջին հինգ տարիների համար կհաջողվի վերականգնել Սիրիայի արդյունաբերական սեկտորի միայն 50%-ը: