22:18 , 26 մարտ, 2014
Ես հասկանում եմ, որ բնապահապանության նախարարի նյարդերը տեղի են տվել, որի պատճառով նա թույլ է տվել իրեն «ականջդ կկտրեմ, այլ լակոտ» արտահայտությունը, բայց համարում եմ դա անթույլատրելի և կարծում եմ, որ եթե նախարարը զգում է, որ իր նյարդերը տեղի են տալիս` ավելի ճիշտ կանի հրաժարական տա և զբաղվի այլ գործերով: Եթե Տիգրան Սարգսյանը այդքան քննադատության և վիրավորանքների մեջ կարողանում է հավասարակշռություն պահպանել և կոռեկտ պատասխաններ տալ իրեն հասցեագրվող մեղադրանքներին և վիրավորանքներին, ապա իր ենթակաները և հատակապես նախարարները այս հարցում կամ պետք է օրինակ վերցնեն իրենց ղեկավարից, կամ հրաժեշտ տան զբաղեցրած պաշտոններին:
Մի կողմից ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հանցագործին ծեծելու համար ձերբակալելու հրաման է տալիս ոստիկանության սպային, մյուս կողմից նախարարն անպատվում է ակտիվիստին (Եթե նույնիսկ նա գռանտակեր է): Մեզ նման նախարարներ պետք չեն և այսօրվա իշխանության բնույթը առավել հանդուրժող, առավել մարդասեր և առավել քրիստոնեական է: Նրանք ովքեր չեն ուզում փոխվել, կհեռանան իրենց զբաղեցրած աթոռներից, և վստահ եմ այդ օրը հեռու չէ: