21:47 , 26 մարտ, 20141in.am-ը գրում է.
Սահմանադրության համաձայն՝ Թուրքիան կենթարկվի Twitter-ի միկրոբլոգները արգելափակելու դատարանի որոշմանը, լրագրողներին հայտարարել է փոխվարչապետ և կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բյուլենթ Արընչը:
«Մեզ կարող է դուր չգալ այդ որոշումը, սակայն եթե այն հիմքեր ունի, մենք, իհարկե, կկատարենք դա: Այդ է պահանջում սահմանադրությունը»,- ասել է նա:
Արընչը ավելացրել է, որ, չնայած Twitter-ը մասնավոր ընկերություն է, «այն ամենը, ինչ հանցագործություն է համարվում իրական կյանքում, նույնն էլ կիբերտարածության մեջ է»: Փոխվարչապետը նշել է, որ «սոցիալական կայքերում որոշ քաղաքացիների իրավունքների և ազատություների խախտումներ են տեղի ունեցել», որի կապակցությամբ էլ Twitter-ը արգելափակվել է, փոխանցում է Ria Novosti-ն: