Ա.Հարությունյանը չի՞ պաստրատվում ներողություն խնդրել


19:42 , 26 մարտ, 2014

Ա.Հարությունյանը չի՞ պաստրատվում ներողություն խնդրելPanorama.am-ը գրում է.

«Մի խումբ մադիկ ներկայացան ու փորձեցին խանգարել միջոցառումը: Ստեղծված իրավիճակում ես խնդրեցի և առաջարկեցի, որ այդ չպլանավորված քննարկումը լինի դահլիճից դուրս, ես բոլոր հարցերի պատասխանները տամ դրսում: Բայց ցավոք, այնպիսի տպավորություն էր, որ գոռալով հնարավոր է հարցերը կարգավորել, անհիմն մեղադրել, անձնական վիրավորանքներ հնչեցնել»,-Ազգային Ժողովում անդրադառնալով երեկվա միջադեպին` լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: 

«Որևէ միտումնավոր կամ նախապատրաստված խոսք չի եղել, ես ստիպված եմ եղել կոշտ արձագանքել»,- պարզաբանեց նախարարն` այդպես էլ անպատասխան թողնելով հարցը` պատրաստվում է ներողություն խնդրել, թե ոչ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ