Բուլղարիայում զբոսաշրջիկների համար դռներն է բացել գուշակ Վանգայի տունը


21:41 , 26 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Բուլղարացի գուշակ Վանգայի մահից 18 տարի անց Ռուպիտե բնակավայրում նրա տունը իր դռներն է բացել զբոսաշրջիկների առաջ, հայտնում է ITAR-TASS-ը: Նրա առաջին հյուրերն են դարձել հարյուրավոր մարդիկ, որոնք Վանգային սուրբ են համարում:

Վանգան մահացել է Սոֆիայում 1996թ. օգոստոսի 11-ին: Իր կտակում նա գրել է, որ իր ամբողջ գույքը փոխանցում է պետությանը, սակայն դրան չէին համաձայնել նրա որոշ ազգականներ՝ փորձելով վիճարկել գուշակի վերջին ցանկությունը: 

Կտակի շուրջ վեճերը ձգվում էին արդեն գրեթե 18 տարի, իսկ տունը մնացել էր փակ ու աստիճանաբար քայքայվում էր: 

Ներկայումս տունը, որը կառուցվել էր 1970թ., իր սկզբնական տեսքն ունի և բաց է այցելուների առաջ: Կոժուխ լեռան ստորոտին գտնվող տան տեղն անձամբ Վանգան էր ընտրել: