Մոուրինյո. «Չեմ կարծում, որ «Լիվերպուլը» չեմպիոն դառնալու հնարավորություն ունի»


21:31 , 26 մարտ, 2014

Մոուրինյո. «Չեմ կարծում, որ «Լիվերպուլը» չեմպիոն դառնալու հնարավորություն ունի»Panorama.am-ը գրում է.

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել Պրեմիեր լիգայում ընթացող չեմպիոնական մրցավազքի մասին:

«Ինձ ուրախացնում է այն ինտրիգը, որը կա չեմպիոնի կոչման համար պայքարում: Ըստ իս` դրանում մեծ է նաև «Չելսիի» վաստակը: Հատկապես չեզոք երկրպագուները պետք է որ գոհ լինեն Անգլիայի առաջնությունում առկա իրավիճակից: Բոլորս միասին բարձրացնում ենք անգլիական առաջնության յուրահատկությունը և այն ավելի դիտարժան ենք դարձնում հանդիսատեսի համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ