Գեղարքունիքի մարզում «գոլդ» համարանիշներով Mercedes Benz G մակնիշի ավտոմեքենան վթարից հետո կողաշրջվել է. կան վիրավորներ


19:10 , 26 մարտ, 2014

Shamshyan.com-ը գրում է.

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Մարտունու քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 25-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում Վարդաձոր գյուղի բնակիչ 29-ամյա Ռուբեն Գրիգորյանը իր կողմից վարած Mercedes Benz մակնիշի 50 RU 001 համարանիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 53 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ