Պետք չէ Հռոմի պապից ավելի Պապ երևալ


18:57 , 26 մարտ, 2014

Հաճախ հնչում են տեսակետներ, որ հայերը և հրեաները որպես ազգ շատ ընդհանրություններ ունեն, որոնցով առանձնանում են մյուս ազգերից: Այդ ընդհանրություններից առավել ակնհայտը, ինչ խոսք, օտար երկրներում հարմարվելու և տեղացիներից ավելին նվիրվելու նրանց ազգային առանձնահատկությունն է: Երբեմն դա կարելի է դրական համարել, իսկ դրանց հետևանքները՝ արդյունավետ, բայց ավելի հաճախ դրանից տուժում են հայ և հրեա ժողովուրդները, որովհետեև նրանք իրենց ուժն ու հնարավորությունները սկսում են օգտագործել իրենց երկրից դուրս, որտեղ ըստ արժանավույն չեն գնահատվում:
Ժամանակն է, որ մեր երկիրը բարձր գնահատի սեփական ժողովրդի տաղանդը, իսկ մենք մեր հնարավորություններն ու ուժը օգտագործենք հանուն մեր պետության ու ժողովրդի զարգացման, բարօրության ու առաջընթացի: