18:26 , 26 մարտ, 2014
168.am-ը գրում է.
Սիրիայի Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացված ռմբակոծություններից մեկի արդյունքում վնասվել է տեղի Սուրբ Երրորդություն հայ կաթոլիկ եկեղեցին: Ռմբակոծության հետևանքով ոչնչացվել է Հալեպի Նոր Գյուղ շրջանում գտնվող հայ կաթոլիկ այս եկեղեցու գմբեթը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Հալեպի հայ կաթոլիկ Սուրբ Երրորդություն, նաև որպես «Զվարթնոց» հայտնի եկեղեցու ռմբակոծության հետևանքով զոհեր չեն եղել, վնասվածքներ է ստացել մի քանի մարդ: ԱՄՆ-ում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» պարբերականի փոխանցմամբ, Սուրբ Երրորդություն հայկական եկեղեցու ռմբակոծության ընթացքում հրթիռներից մեկն ընկել էր Հալեպում բնակվող հայ ընտանիքներից մեկին պատկանող տան վրա՝ առաջացնելով հրդեհ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ