Տարկո Սալեում դատական կարգադրիչները ձերբակալել են թութակին՝ տիրոջ պարտքի դիմաց


16:36 , 26 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Յամալի ամենաերիտասարդ քաղաքում՝ Տարկո Սալեում, դատական կարգադրիչները ձերբակալել են թութակին, որովհետև պարտատիրոջ բնակարանում ավելի արժեքավոր ոչինչ չի եղել:

Տղամարդուն պատժել են ալիմենտի մեծ պարտքի համար: Նա պետք է իր նախկին կնոջը երեխայի համար վճարեր ալիմենտ՝ վեց հազար ռուբլու չափով: Բայց պարտապանի սենյակում արժեքավոր ոչինչ չի եղել, և կարգադրիչները արդյունքում ձերբակալել են թութակին: Թռչնին վերցրել է երեխայի մարը՝ պարտքի դիմաց: