Ինչպես երկու մեխանիկ մահից առաջ գրկախառնվեցին այրվող հողմաղացի վրա (Photo, Video)


22:00 , 26 մարտ, 2014

1

Հոլանդական Գուրե Օվերֆլակկե կղզում գտնվում են բազմաթիվ հողմաղացներ, որոնք տեխնիկական պարբերական վերահսկողություն են պահանջում: Չորս մեխանիկներից բաղկացած խումբը զբաղված էր նրանցից մեկի սպասարկմամբ, երբ կարճ միացման պատճառով շարժիչի բաժնում հրդեհ սկսվեց: Երկու մեխանիկ կարողացել էին իջնել, իսկ խմբի մյուս երկու անդամներն այդ պահին գտնվում էին տուրբինի ետին մասում և չհասցրեցին տեղափոխվել դեպի անվտանգ հատվածը:  

2

Երբ կրակի տաքությունն անտանելի դարձավ, մեխանիկներից մեկը դուրս թռավ 67 մետր բարձրությունից: Իսկ մյուսը մնաց վերևում՝ սպասելով օգնության, սակայն այն չափազանց ուշ ժամանեց: Մեխանիկները 19 և 21 տարեկան էին, և ահա նրանց վերջին րոպեները: