15:32 , 26 մարտ, 2014
Yerkir.am-ը գրում է.
Այսօր Աժ ընդունարանի մոտ արտակարգ դեպք է գրանցվել: Մի տղամարդ դանակով իր որովայնին է հարվածել՝ իր վրա ուշադրություն սեւեռելու նպատակով: Նրա ձեռքերը արյունոտ էին, և որովայնը բռնած՝ նա հեռացել է: Yerkir.am-ի հետ զրույցում տղամարդը նշեց, որ իր անունը Աշոտ է, ինքը երկար տարիներ ազատազրկված է եղել, մի քանի տարի առաջ բանտից դուրս է եկել, ու հիմա չի կարողանում իրեն գտնել, չի կարողանում աշխատանք գտնել, որի արդյունքում ընտանիքը մատնվել է սովի: Նա նշեց, որ բազմիցս է դիմել ԱԺ, որ իրեն հացի փող տան, բայց ոչ ոք իրեն ուշադրություն չի դարձրել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ