Կտրուկ արգելակումից 53-ամյա ուղևորուհին տրոլեյբուսի սրահում վայր է ընկել և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց


15:20 , 26 մարտ, 2014

Tert.am-ը գրում է.

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 25-ին, ժամը 15.15-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 2 հասցեի մոտ 1-ին երթուղին սպասարկող տրոլեյբուսի վարորդն արգելակել է, ինչի հետևանքով 53-ամյա ուղևորուհին տրոլեյբուսի սրահում վայր է ընկել և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Կատարվում է քննություն: