Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունից Էդվարդ և Էդգար Հակոբյանների թոքն ու լյարդը պայթել է. Տուժող կողմի արձագանքը


14:36 , 26 մարտ, 2014

Վարդան Պետրոսյանի մեքենայի արագությունից Էդվարդ և Էդգար Հակոբյանների թոքն ու լյարդը պայթել է. Տուժող կողմի արձագանքըPanorama.am-ը գրում է.

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ վթարի 3D մոդելավորված տարբերակի երեկվա շնորհանդեսը «շատ վատ, բացասական» տրամադրություններ է առաջացրել վթարի հետևանքով տուժած Հակոբյանների ընտանիքի անդամների շրջանում: Այդ մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում փոխանցեց տուժող կողմի ներկայացուցիչ, Փաստաբանների պալատի անդամ և ավտովթարների գործերով մասնագիտացած փաստաբան Ռուբեն Բալոյանը: 

Նրա կարծիքով, նման գործողությունները Հակոբյանների մոտ էլ ավելի են խորացնում Վարդան Պետրոսյանի հանդեպ ունեցած թշնամանքը:

Փաստաբանի համար տարօրինակ է, թե ինչ տվյալների հիման վրա է կատարվել մոդելավորում, եթե Վարդան Պետրոսյանը նախաքննության ընթացքում հրաժարվել է ու ընդհանրապես ցուցմունք չի տվել: 

«Ինքը` Վարդան Պետրոսյանը, ցուցմունք չի տվել, բայց արդեն պաշտպանական կողմը փորձագետին հարցեր է առաջադրել, որ ասենք` ինքն ընթացել է աջ գոտով և այլն: Այդ որտեղի՞ց է վերցրել, որ ինքն աջ գոտով է ընթացել, կա՞ էդպիսի ցուցմունք, չկա,՛ այդ դեպքում, ինչի հիման վրա են մոդելավորում կատարել», -տարակուսած է տուժող կողմի ներկայացուցիչը:

Պաշտպանական կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի երեկվա հայտարարություններից Ռուբեն Բալոյանը եզրակացրել է, որ տուժող կողմին, մասնավորապես, «Նիվա»-ի վարորդ Արթուր Հակոբյանին դատապարտում են ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ