Լուսանկարիչն ի կատար է ածում հիվանդ երեխաների երազանքները (28 Photo)


21:45 , 26 մարտ, 2014

Կանադացի լուսանկարիչ Շոն վան Դելը նախաձեռնել է «The Drawing Hope» նախագիծը: Նա վերցնում է հիվանդ երեխաների նկարները, ովքեր երազում են ապաքինվելու մասին, և նրանց հիման վրա ստեղծում է կախարդական լուսանկարներ, որոնց գլխավոր հերոսները հենց երեխաներն են: Շոնը կարծում է, որ այդ նախագիծը ողջ ընտանիքին մի փոքր ուժ կտա հիվանդության դեմ պայքարելու համար: Լուսանկարները նա վաճառում է, իսկ ստացված գումարը ուղարկում է պատանի հերոսներին: Լուսանկարիչը կոչ է անում նրանց երբեք չկորցնել հույսը, քանի որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է:

Ռայլին սրտերի թագուհին է

7 ամսեկանում Ռայլիին սրտի փոխպատվաստում են իրականացրել:

Դևիդը աստղերի պահապանն է
Рисунки надежды

Դևիդը ծնվել է սրտի ձախ կողմի թերզարգացմամբ: Նա արդեն երեք վիրահատություն է ունեցել, և չնայած, որ հետագայում նրան հարկավոր կլինի փոխպատվաստում, նա գիտի, որ իր բոլոր երազանքները կիրականանան:

Չենսը կապիտան է

2011թ.-ին Չենսի մոտ ախտորոշեցին սուր լիմֆոբլաստային լեյկոզ: Նրա քիմիոթերապիան կտևի մինչև 2014թ.-ի հոկտեմբերը: Ապրելու ցանկությունը մեծ ուժ է տալիս Չենսին և նրա ընտանիքին:

Ալեքսանդրիան քաղցրավենիքի թագավորության թագուհին է

Ալեքսը ծնվել է լյարդի թերզարգացմամբ: Մեկ ամսեկանում նա վիրահատության ենթարկվեց, բայց երեք ամիս անց պարզվեց, որ փոխպատվաստում է հարկավոր: Բարեբախտաբար, պահանջվող օրգանը գտան 8 օրում: Ալեքսի նոր կյանքը հնարավոր դարձավ միայն դոնորի շնորհիվ:

Դոունսոնը կղզու ծովահենն է

Դոուսենի մոտ մինինգիտ զարգացավ, երբ նա միայն 2 ամսեկան էր: Դրա հետևանքով ուղեղում արյունահոսություն սկսվեց, ինչպես նաև բորբոքումներ երիկամներում և միզապարկում: Իր կյանքի առաջին տարիները նա անցկացրեց հիվանդանոցում՝ պայքարելով հիվանդության դեմ: Ժամանակի մեծ մասը Դոունսոնն անցկացնում է անվասայլակում, բայց դա նրան չի խանգարում երազել:

Սեդին արևաշող արքայադուստր է

Սեդին չի կարող տանից դուրս գալ առանց արևապաշտպան որևէ իրի: Ժամանակի մեծ մասը նա անցկացնում է մթության մեջ: Բայց նրա պայծառ ժպիտով հնարավոր է ամեն ինչ, նույնիսկ արև՝ արևածաղիկներից:

Դոմինիկը ժամանակի միջով ճանապարհորդող է

Դոմինիկը ծնվել է Դաունի ախտանիշով և սրտային անբավարարվածությամբ: Նա բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել և մարդկանց հետ շփվում է միայն ժեստերի միջոցով: Բայց այդ ամենը չի անդրադառնում Դոմինիկի բարձր ծիծաղի և արկածների հանդեպ կիրքի վրա:  

Մարկոն հետազոտող է

Մարկոյի կյանքի 34-րդ օրը նրան սրտի փոխպատվաստում իրականացրեցին: 4 տարեկանում նա կարողացավ հաղթահարել քաղցկեղը: Մարկոյի համար ամեն ինչ հնարավոր է թվում:  

Քեյսին լուռ հեշտակ է

Քեյսին ծնվել է Ռետտա ախտանիշով (մտավոր հետամնացություն, որը միայն աղջիկների մոտ է հանդիպում): 14 տարեկանում նա դադարեց խոսել, կորցրեց նոր ձեռք բերած շարժողական ունակությունները: Քեյսիի նման աղջիկներին անվանում են «լուռ հրեշտակներ»: Հիմա նա 21 տարեկան է և շփվում է միայն ծիծաղի և ժպիտի միջոցով:

ՄակԿեննան ճակատագրի արքայադուստրն է

ՄակԿեննան ծնվել է ֆիզիկական թերզարգացմամբ, որի պատճառով 4 ամսեկանում ստիպված էր վիրահատության ենթարկվել: Աղջկա մոտ հեռացրել էին գանգի մի մասը, որպեսզի խուսափեն ուղեղի լուրջ վնասվածքներից: Բացի այդ, ՄակԿեննան տառապում է աուտիզմով, բայց հավատում է հրաշքների:  

Ջեկը Հույսի փողոցների հերոսն է

Ջեկը ծնվել է լյարդի հազվադեպ հանդիպող հիվանդությամբ: Փոխպատվաստումը փրկել է նրա կյանքը: Ջեկը բազմաթիվ վիրահատությունների է ենթարկվել, իսկ շուտով նրան սպասվում է ևս մեկը:

Քուպերը հրաշագործ է

Քուպերը 5 տարեկանից պայքարում է Ստիկլերի ախտանիշի դեմ, որն ազդում է աչքերի, լսողության, մկանների վրա, և արտրիտ է առաջացնում: Բայց դա երեխային չի խանգարում հավատալ հրաշքներին, և նրան, որ այս կյանքում ամեն ինչ հնարավոր է:

Քայլան անտառի պահապանն է

Երբ Քայլան 9 տարեկան էր, նրա մոտ ախտորոշեցին Կրոնի հիվանդությունը՝ աղիքային բորբոքային հիվանդություն: Ամեն օր նա փորձում է վերահսկել հիվանդությունը, որպեսզի կարողանա զբաղվել ձիարշավով: Ներկայումս գոյություն չունի հիվանդությունը բուժող դեղորայք, բայց Քայլան չի հուսալքվում:

Նաոմին աշխույժ թիթեռնիկ է

Նաոմին 5 տարեկան է, և նրա մոտ միոպատիա է ախտորոշված: Մինչև երկու տարեկանը նա չէր կարողանում շարժվել, իսկ հիմա կարող է երգել և պարել: Նաոմին շուտ է հոգնում, նա փորձում է հաղթահարել բոլոր դժվարությունները, որպեսզի ոգեշնչի իրեն շրջապատող մարդկանց: Կարևորը սեփական ուժերին հավատալն է: