Գերմանական ֆլամինգոների սպանության համար աղվեսին են մեղադրել


12:55 , 26 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Պարզվել է՝ Ֆրանկֆուրտի կենդանաբանական այգում 15 ֆլամինգոներին աղվես է սպանել, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով գազանանոցի տնօրեն Մանֆրեդ Նիկիշի պաշտոնական հայտարարությանը:

Նրա խոսքով՝ դեպքի փաստով հետաքննություն է արվել, որը ցույց է տվել, որ թռչունների մահվան համար կենդանին է մեղավոր: Սկզբում ենթադրվում էր, որ ֆլամինգոները մարդկանց զոհ են դարձել:

Կենդանաբանական այգին մտադիր է թռչուններին մեկ գիշերով փակել «հավաբնում», նրանց վանդակն էլեկտրական ցանկապատով առանձնացնել՝ նման դեպքերից խուսափելու համար: Թե աղվեսի հարձակումից հետո գազանանոցում քանի ֆլամինգո է մնացել՝ չի ճշգրտվում: