Հայտնի մարդկանց հումորային մտքերը ԶԼՄ-ների մասին


12:10 , 26 մարտ, 2014

Ժուռնալիստիկայի առաքելությունն է հանգստացնել անհանգստացածներին և անհանգստացնել հանգստացածներին: Ջերոմ Լոուրենս

Եթե դուք դիտում եք հեռուստացույց, ապա պետք է նկատած լինեք, որ լավ տղաները վատ տղաներին միշտ հաղթում են, բացի ժամը 21.00 -ի նորություններից: Մակկենզի (- էս լրիվ ՀՀ-ի մասին ա)  

Ժուռնալիստիկան թշնամիներին դրամի վերածելու արվեստն է: Կրեյգ Բրաուն

Գրաքննությունը գովազդ է՝ պետության հաշվին: Ֆեդերիկո Ֆելինի

Կարդալ պետք է միայն հին թերթերը: Տասը տարի անց բոլոր վատ նորություններն ուղղակի ծիծաղելի են թվում: Ժան Անույ

Լրագրողները երկար թփթփացնում են թիկունքիդ՝ որոնելով այն տեղը, ուր խրելու են դանակը: Ռոբերտ Լեմբկե

Ռադիոն և հեռուստատեսությունը երբեք չեն փոխարինի թերթերին, որովհետև դրանցով ճանճ չես սպանի:

Ըստ վիճակագրության՝ հեռուստացույց ունեն ընտանիքների 94 տոկոսը, իսկ լողասենյակ՝ 91 տոկոսը: Այսինքն՝ ուղեղները լվացվում են ավելի հաճախ, քան մյուս մարմնամասերը: Ռոբերտ Օրբեն

Հեռուստատեսությունը պատկանում է ժողովրդին: Տեղն է նրան: Մարիա Արբատովա

Հեռուստատեսությունը փչացնում է բոլորին՝ էկրանի 2 կողմերում էլ: Կոնստանտին Մելիխան

Մենք խեղդվում ենք տեղեկատվության մեջ և գիտելիքների պակասից: Ջոն Նեյզբիտ