11:32 , 26 մարտ, 2014
Araratnews.am-ը գրում է.
Հաշվի առնելով մարդատար տաքսի մեքենաների պահանջարկի ու տաքսի ծառայությունների թվաքանակի աճը, ինչպես նաև «Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության խնդրանքը Երևանի քաղաքապետարանին նոր կայանատեղեր կահավորելու վերաբերյալ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնախումբ, որում ընգրկվել են քաղաքապետարանի՝ տվյալ ոլորտի պատասխանատուներ, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը և «Ավտովարորդների պաշտպանության լիգա» միության նախագահը:
Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը հանձնաժողովի ամփոփիչ նիստին նշել է, որ վարչական շրջաններն իրենց հերթին ներկայացրել են նոր կայանատեղերի կազմակերպման առաջարկներ: Հ
ամատեղ ուսումնասիրությունների արդյունքում նախնական հայտով ներկայացված 90 կայանատեղերից հանձնախմբի վերլուծությունների արդյունքում, ըստ նպատակահարմարության, ընտրվել է 35-ը, ինչը հաստատվել է Երևանի քաղաքապետի համապատասխան որոշմամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ