Թող կյանքդ շոկոլադի պես քաղցր լինի. այսօր շոկոլադի միջազգային օրն է


13:42 , 11 հուլիս, 2012

Դեռ լույսը կարգին չբացված ընկերներիցս մեկը կամա-ակամա օրս դարձրեց գունագեղ եւ ուրախ. այօսր շոկոլադի միջազգային օրն է!!! Շնորհավորում եմ բոլոր քաղցրակեր-շոկոլադակերներին: Այսօր այն օրերից է, երբ ոչ ոք չի կարող ասել չարաշահում ես շոկոլադը :D

Շոկոլադն ավելի շատ օգտակար հատկություններ ունի, քան վնասակար: Իսկ ովքեր վախենում են շոկոլադի պատճառով գիրանան, ավելի լավ է ավելի շատ քայլեք, մարզվեք, կալորիա վառեք, բայց երբեք մի հրաժարվեք շոկոլադ վայելելու հաճույքից:

Առաջարկում եմ նաեւ վայելեք այս շոկոլադահամ երգը