«Հայկական ժամանակ». Հովիկ Աբրահամյանի և Տիգրան Սարգսյանի ավտոշարասյունները երեկ հայտնվել են զավեշտալի վիճակում


09:16 , 26 մարտ, 2014

«Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի ավտոշարասյունները, ականատեսների վկայությամբ, երեկ Պանթեոնից վերադառնալիս հայտնվել են բավականին զավեշտալի վիճակում։ 
Արշակունյաց պողոտայում նրանք խցանման մեջ էին ընկել շրջապատված բարձված բեռնատարներով, տրոլեյբուսով և «շարքային» այլ ավտոմեքենաներով։ Նրանց ուղեկցող միգալկայավոր ավտոմեքենաների ձայնային ճռինչները ոչինչ չէին տալիս, որովհետև VIP երկու անձանց շրջապատած մեքենաները նրանց ճանապարհ տալու համար գնալու տեղ չունեին խցանումը բավական հուսահատ էր։

Իսկ այսպիսի անխնա խցանում առաջացել էր այն պատճառով, որ երեկ վաղամեռիկ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան հերթական տարելիցն էր, ու Պանթեոնում, ուր ամփոփված է Մարգարյանի աճյունը, հիշատակի միջոցառումներ էին տեղի ունենում։ Միջոցառմանը մասնակցելու եկած մանր ու մեծ պաշտոնյաները, ահա, իրենց մեքենաները կայանել էին, կամ ավելի ճիշտ՝ բրախել էին Արշակունյաց պողոտայի երթևեկելի մասերում` զբաղեցնելով երեք երթևեկելի գծերից երկուսուկեսը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։