G7-ի պահվածքը Ռուսաստանի նկատմամբ հակապատմական է. Բեռլուսկոնի


09:00 , 26 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին «հակապատմական և հակաարդյունավետ» է համարել «ությակի» ձևաչափով հանդիպումները դադարեցնելու որոշումը, որը երկուշաբթի Հաագայում ընդունվել է G7-ի երկրների առաջնորդների կողմից: Այս մասին գրում է Ria Novosti-ն:

«Ռուսաստանին՝ որպես արևմտյան ժողովրդավարության խորհրդի լիիրավ անդամի, բացառումը հակասում է երկարատև և աշխատատար դիվանագիտական աշխատանքին, որն իրականացրել է Իտալիան և իմ գլխավորած կառավարությունը»,- ասել է Բեռլուսկոնին: