Կրծքի քաղցկեղից պաշտպանվելու նոր միջոց


04:52 , 26 մարտ, 2014

Կրծքի քաղցկեղից պաշտպանվելու նոր միջոցAroxj.am-ը գրում է.

Ձիթապտղի յուղի մեջ առկա բաղադրիչներից մեկը՝ հիդրոքսիտրիոզոլը, ազդում է կրծքագեղձի խտության վրա, որն էլ իր հերթին անմիջապես կապված  է քաղցկեղի զարգացման ռիսկի հետ: Այս հրաշք յուղն  ուսումնասիրող գիտնականները պարզել են, որ այն շատ օգտակար է կանանց համար:

Հետազոտության գլխավոր  նպատակն էր ցույց տալ, որ ձիթապտղի յուղը նպաստում է կրծքագեղձի խտության նվազեցմանը:

«Կրծքագեղձի խտության և կրծքի քաղցկեղի միջև գոյություն ունի անմիջական կապ: Կրծքի գեղձերի  խտության մեկ տոկոս նվազեցումը նպաստում է քաղցկեղի երկու տոկոս նվազեցմանը»,-այս մասին նշում են հետազոտող գիտնականները: