07:45 , 26 մարտ, 2014
Նկարում հայ տղա ա, որը ծնունդով Ուկրաինայից ա, անունը՝ Ալիկ։ Օդեսայից ընկերուհու հետ գնացել են Ղրիմ` իրադարձությունների մասին կարճամետրաժ ֆիլմ նկարելու։ Սահմանին ինչ-որ զինված մարդկանց դուր չի եկել Ալիկի կիևյան գրանցումը, երկուսին էլ իջեցրել են ու 2 օր պահել ինչ-որ նկուղում՝ ընթացքում անընդհատ ծեծելով ու տանջելով։ Էնքան են ծեծել, մինչև էս խեղճ տղեն «խոստովանել ա», որ լեհական գործակալ ա, եկել ա, որ ռուսական պլանները խափանի։ Երկուսին էլ նախկին «բերկուտի» նույն աշխատակիցն ա ծեծել ու եթե էս տղուն դանակով ա քրքրել, աղջկա բերանը ատրճանակ ա մտցրել ու լիցքավորել, բայց նա ոչ մի բան չի «խոստովանել»։
Ոչ մի կերպ չի հիշեցնո՞ւմ 37 թվի НКВД-ն ։) ՄՄ ջատագովներ, հրաժեշտ տվեք այլ կերպ մտածող ձեր հարազատներին, որովհետև այս ամենը շուտով ՁԵՐ տանը կլինի։ Կեցցե՛ն ռուսիան ու ստրկության ձգտող մեր ԲՏ-ները…