Ես չգիտեմ՝ իրականում ինչ կարող էր անել Հայաստանը՝ Քեսապի հայությանը պաշտպանելու համար...


02:57 , 26 մարտ, 2014

Ես չգիտեմ՝ իրականում ինչ կարող էր անել Հայաստանը՝ Քեսապի հայությանը պաշտպանելու համար։
Ստույգ գիտեմ, որ Քեսապի հարցը չի կարելի կտրել սիրիական ողբերգության, թուրք-սիրիական բարդ հարաբերությունների համատեքստից։
Ասել կուզեմ, որ Քեսապի հարցը միայն արտաքուստ է հայկական, իրականում՝ մաս է ավելի գլոբալ գործընթացի, որի վրա պաշտոնական Երևանը գործնական որևէ ազդեցություն չունի։
Քեսապի շուրջ ծավալվող իրադարձությունները կարող են մեզանում հակաթուրքական նոր պոռթկման առիթ դառնալ։ Սակայն այդ մոտեցումը ռացիոնալ չէ, որովհետև չի արտացոլում թուրքական ագրեսիայի ճիշտ հասցեականությունը։
Քեսապն ընկավ ոչ այն պատճառով, որ հայկական է, այլ նրա համար, որ դարձավ թուրք–սիրիական բախման հերթական թատերաբեմ։
Սիրիայում հայեր են սպանվում բնավ ոչ այն պատճառով, որ հայ են, այլ որովհետև մյուս սիրիացիների հետ «ճաշակում» են մարդակուլ պատերազմի հետևանքները…