Սերգեյ Տիգիպկոն որոշել է առաջադրվել Ուկրաինայի նախագահական ընտրություններում


23:33 , 25 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ռեգիոնների կուսակցության առաջնորդներից Սերգեյ Տիգիպկոն դիմել է Ուկրաինայի ԿԸՀ որպես նախագահի թեկնածու գրանցվելու համար:

Տիգիպկոն որոշել է չսպասել մարտի 29-ին կայանալիք Ռեգիոնների կուսակցության նիստին, որի ժամանակ էլ ծրագրվում էր հայտնել նախագահի թեկնածուի անունը։

Այս մասին գրում է Interfax-ը: