Բրիտանական Գվինեա լեգենդար նամականիշը դրվել է աճուրդի


20:37 , 25 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Sothebys-ը աճուրդի կդնի Բրիտանական Գվինեայի բացառիկ նամականիշը՝ հայտնում է korrespondent.net-ը: 

Այս գանձը անզեն աչքով հասկանալը դժվար է: Բրիտանական Գվինեան աշխարհի ամենահայտնի նամականիշն է, որի երկարությունը ընդամենը 1 դյույմ է, լայնությունը՝ 4: 

Այդ փոքրիկ կտորի համար ֆիլատելիստները պատրաստ են վճարել 10-20 մլն դոլար: Նման կանխատեսումներ է անում Sothebys-ը: 

Նամականիշի թանկությունը բացատրվում է դրա եզակիությամբ ու գրավիչ պատմությամբ: