Աճառյան փողոցում «Մերսեդես Բենց»-ը վրաերթի է ենթարկել 81-ամյա տղամարդու


17:48 , 25 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարտի 24-ին ժամը 17.00-ի սահմաններում, Աճառյան փողոցում վրաերթի է ենթարկել 1933թ. ծնված Ալեքսանդր Խ.-ին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ կատարվում է քննություն: