Քեսաբն այս պահին կողոպտվում է, ամբողջ շարժական գույքը բեռնատարների վրա տեղափոխվում է Թուրքիա


17:35 , 25 մարտ, 2014

Նորություններ Քեսաբից. Քեսաբի ՍԴՀԿ կառույցի պատասխանատուները հայտնում են, որ լրատվական կայքերում առկա տեղեկությունները, թե սիրիական բանակը մաքրել է Քեսաբը գրոհայիններից, չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ արդեն ստուգված տեղեկությունների համաձայն, գրոհայինները շարժվում են դեպի Լաթաքիա, որտեղ են ապաստանել քեսաբցիները: Բուն Լաթաքիայում նույնպես մեծ թիվ է կազմում հայերի քանակը: Ճշտված լուրերի համաձայն՝ Քեսաբն այս պահին կողոպտվում է, ամբողջ շարժական գույքը բեռնատարների վրա տեղափոխվում է Թուրքիա: Գրոհայիններին ակտիվ աջակցում են թուրքական զինվորականները...