Եթե դատարկենք Քեսաբը, դա նույնն է, որ վտանգի պահին դատարկենք Արցախը


17:09 , 25 մարտ, 2014

Սիրիահայերի հայրենադարձվելու հետ համամիտ եմ, բացի Քեսաբի հայերից, որովհետև Քեսաբը Կիլիկիան է, այսինքն՝ հայկական հող: Եթե դատարկենք Քեսաբը, դա նույնն է, որ դատարկենք Արցախը վտանգի պահին. ի՞նչ է, Մուսալեռի հերոսամարտի պես անենք, երբ ֆրանսիացիները օգնելու փոխարեն դատարկեցին Մուսալեռը: Թե՞ ամոթի խարան դարերով մեր երեսին դնենք, որ օգնելու փոհարեն Կիլիկիայի վերջին հայաբնակ շրջանը մեր ձեռքով դատարկեցինք, դրա փոխարեն աշխարհի հայերով օգնենք մեր պատմական հայրենիքի հեռավոր կետի վերջին պահապաններին: