Ցուկերբերգը և Մասկը ներդրումներ են արել արհեստական բանականություն ստեղծող ընկերությունում


14:16 , 25 մարտ, 2014

Emedia.am-ը գրում է.

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը, Tesla Motors-ի ղեկավար Էլոն Մասկը և դերասան-գործարար Էշթոն Կուչերը ներդրում են արել արհեստական բանականույթուն մշակող Vicarious ընկերությունում: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Ներդրված գումարը կազմում է 40 մլն դոլար:

Սա վերջին երկու տարիների ընթացքում Vicarious ընկերության ստացած երկրորդ խոշոր կապիտալն է: Ընկերությունն իր առջև հավակնոտ նպատակ է դրել. վերարտադրել նեոկորտեքսը, գրվում է հոդվածում: Գլխուղեղի կեղևի այս հատվածը պատասխանատու է, մասնավորապես, սենսորային ընկալման և խոսակցության, ինչպես նաև շարժական հրամանների կատարման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ