Ինչ ցանեցինք, այն էլ հնձում ենք


10:25 , 11 հուլիս, 2012

Տգիտությունը գնում է հասարակության դեմ բացահայ առճակատման: Տգիտությունը կուսակցություններ է հիմնում, սողոսկում է օրենսդիր, ազգային անվտանգության, հարկային, իրավապահ մարմիններ: Տգիտությունն ասում է. «Ես եմ լույսը. շարվիր իմ հետևից»:
Հ.Գ. Շատ եմ սիրում սպորտը, բայց սկսել եմ այն ատել, երբ բացահայտեցի, որ մեր անկախության առաջին օրերից իսկ` անկախ պետության կերտումը վստահեցինք կոմսոմոլ ու միջակ ֆիզկուլտուրնիկներին: Խորհրդային ռեժիմին հավատարմորեն ծառայած կոմսոմոլները մի գիշերվա մեջ դարձան նժդեհականներ ու այդպես սուտը դարձավ հավատամք: Զոռբայությունը դարձավ պաշտելի: Ինչ ցանեցինք` այն էլ հնձում ենք...