12:32 , 25 մարտ, 2014
Emedia.am-ը գրում է.
Վատիկանի Հանրապետությունը հայտարարել է հին ձեռագրերից ու տարբեր փաստաթղթերից կազմված իր հսկայական գրադարանը թվային կրիչների վրա տեղափոխելու մտադրության մասին: Ավելին, բոլոր այս անգին պատմական նյութերը լիովին անվճար հասանելի կլինեն պաշտոնական կայքի բոլոր այցելուների համար:
Վատիկանին այս հավակնոտ ծրագրի իրականացման հարցում կօգնի ճապոնական NTT Data ընկերությունը, իսկ ողջ աշխատանքը կազմակերպիչների համար կարժենա մոտ 20 մլն դոլար: Հետագա մի քանի տարիների ընթացքում մանրակրկիտ կերպով սքանավորվելու են մոտ 82.000 հին ձեռագրեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ