12:37 , 25 մարտ, 2014
ՇՏԱՊ. Ալեքսանդր Մուզիչկոյի (Սաշկո Բիլի) սպանության պատասխանատվությունն իր վրա վերցրել է Ուկրաինայի ՆԳՆ-ն: Տարածված պաշտոնական հայտարարության մեջ ասվում է, որ Բիլին սպանվել է նրա զինված խմբավորումը վնասազերծելու նպատակով իրականացված հատուկ գործողության ժամանակ:
Կարդալով Ավակովի գերատեսչության հայտարարությունը՝ կարելի է նկատել մի շարք հակասություններ՝ ականատեսների վկայությունների հետ: Ականատեսները պնդում են, որ Սաշկոյին սպանել են մի խումբ անհայտ մարդիկ, ովքեր մտել են սրճարան ու կրակ են բացել, իսկ հետո փոխհրաձգությունը շարունակվել է դուրսը, որի ժամանակ ոտքերից վիրավորված Սաշկո Բիլիի վրա ձեռնաշղթաներ են հագցրել, ստուգել են՝ արդյո՞ք նրա վրա զրահաբաճկոն կա, թե՝ ոչ, և այնուհետև կրակել են հենց սրտին:
Մինչդեռ ոստիկանության նկարագրությունում պատկերն միանգամայն այլ է, և այնտեղ պնդում են, որ առաջինը կրակ բացել է Սաշկոն, ու շարունակել է կրակել անգամ այն ժամանակ, երբ նրան գետնին են տապալել (?), իսկ հետո տեսել են, որ նա վիրավորված է ոտքերից ու կրծքավանդակից, ինչի արդյունքում էլ մահացել է:
Փաստորեն, առճակատումը Պրավիյ սեկտորի ու Կիևում թառած խունտայի միջև կարելի է համարել սկսված: Հիմա ողջ հարցը այն է, թե ինչպես կգործի պրավոսեկերի առաջնորդ Յարոշը, որովհետև Սաշկոյի սպանությունը վերջին զգուշացումն էր հենց Յարոշի համար, ու հիմա նա կամ պետք է չափավորի իր ախորժակները ու հպատակվի գործող իշխանություններին, կամ էլ պետք է բաց առճակատման մեջ մտնի դրանց հետ: Հաշվի առնելով, որ Յարոշի ենթակայության տակ կան հազարավոր զինված պրավոսեկեր, ոչ մի բան չի կարելի բացառել...
Կից նյութն` այստեղ