Մարտի 31-ից կգործարկվեն նոր արագաչափեր


12:20 , 25 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

Մասնավորապես, 2014 թ. մարտի 31-ից գործարկվելու է նաև Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում՝ Կոմիտաս-Վրացական խաչմերուկից դեպի Կոմիտաս-Փափազյան խաչմերուկի ուղղությամբ տեղադրված արագաչափ սարքը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: