09:56 , 25 մարտ, 20141in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինին վստահեցրել է, որ ամերիկյան իշխանությունները չեն զբաղվում արդյունաբերական լրտեսմամբ: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:
Սի Ցզինպինն Օբամայի հետ հանդիպել է Հաագայում անցկացվող միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովի շրջանակում: Ցզինպինը բարձրացրել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից չինական ընկերությունների անօրինական գաղտնալսման հարցը, ինչի մասին ավելի վաղ հայտնել էին ԶԼՄ-ները:
Ավելի վաղ Պետդեպի ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել էր, որ ամերիկյան իշխանությունները չեն զբաղվում գաղտնի տեղեկությունների հավաքմամբ՝ ամերիկյան ընկերություններին տնտեսական առավելությամբ ապահովելու համար: