ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանը Կիև է մեկնում


09:32 , 25 մարտ, 2014

«Ժամանակ»-ի դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան այսօր կմեկնի Կիև: 

Ի դեպ, նա կմեկնի ոչ թե խորհրդակցությունների, ինչպես ավելի վաղ Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ չհամաձայնեցված տեղեկություն էր տարածել ԱԳ նախարարության ներկայացուցիչը, այլ կմեկնի Կիև գործուղման: Թե որքան կտևի գործուղումը, հայտնի չէ, բայց այն, որ այդ ընթացքում կորոշվի ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանի ՀՀ-ում հետագա աշխատանքի ճակատագիրը, հստակ է: