«Ժողովուրդ». «Հայաստան-ՄՄ, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը մարտի 29-ին


08:42 , 25 մարտ, 2014

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ բրյուսելյան ԵԺԿ գագաթաժողովից վերադարձած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն արդեն իսկ ձեռնամուխ է եղել «Հայաստան-Մաքսային Միություն, հնարավորություններ և մարտահրավերներ» թեմայով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովի կազմակերպմանն ու անցկացմանը։ Համաժողովը տեղի կունենա մարտի 29-ին։ 

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ հյուրեր են լինելու ոչ միայն Մաքսային Միության երկրներից, այլ նաև այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից։ Միջոցառմանը հրավիրվել են շուրջ 200 հյուրեր, այդ թվում՝ անկախ տնտեսագետներ, փորձագետներ, կուսակցական գործիչներ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։