«Ժողովուրդ». Պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնության


08:34 , 25 մարտ, 2014

««Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի նախագծում կառավարությունը սկանդալային փոփոխություններ է առաջարկում. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցանկանում է այսուհետ պետական գույքը կառավարել, օտարել կառավարության որոշմամբ՝ առանց Ազգային ժողովի համաձայնությունը ստանալու։ 
Այս նախաձեռնությունը, թերևս, պատահական չէ. կառավարությունն այսպես հող է նախապատրաստում՝ պետական կարևորագույն օբյեկտներն անձայն, անաղմուկ օտարելու համար, որպեսզի խուսափի հասարակական քննարկումներից, քննադատություններից։ Մանավանդ, երբ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ անհատական իրավական ակտերը, ի տարբերություն նորմատիվների, պարտադիր չէ հրապարակելը»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։