Մի հատ էլ քացի տամ Մայդանին, նոր հանգստանամ...


02:07 , 25 մարտ, 2014

Հայաստանյան իրականությունից հրաշալի գիտեմ, թե ինչպես կարելի է լրագրողին ստիպել ասել այն, ինչ ուզում են իշխանությունները... Այս ռուսաստանցի լրագրողը, որը մասնագիտական հմտություններ է ձեռք բերել նաեւ Ամերիկայի փողերով, երբ ցեխ է շպրտում Ամերիկայի վրա, էլի հասկանում եմ... Բայց այսօր՝ կիրակի օրը, նայում եմ ռուսաստանյան լրատվականները՝ ախր արդեն ամեն ինչ ավարտվել է, Ղրիմն անցել է Ռուսաստանին, կարելի է գնալ «Բալտիկա» խմել... Բայց չէ... Մի հատ էլ քացի տամ Մայդանին, նոր հանգստանամ... Ախր էլ երբեք չեմ հավատա մեկին, որը ընկածին մի հատ էլ քացի է տալիս...