Պլաստիկե տոպրակներն ու շշերը 15 տարում մեր շրջակայքն աղբանոցի են վերածել. (Photo)


01:32 , 25 մարտ, 2014

Էսօր Ազատի ջրամբար ու Ազատի կիրճ էինք գնացել: Ամեն ինչ հրաշալի էր, մենակ թե համատարած պլաստիկ տոպրակներ ու պլաստիկ շշեր էին թափված, ինչպես ճանապարհների կողքերին, էնպես էլ լչում: 
Պլաստիկ շշերն ու տոպրակները մեզանում լայն կիրառում ստացան 90-ականների վերջից: 15-17 տարուց արդեն մեր գետերը, ճանապարհների շրջակայքն ու լճերն աղբանոց են դարձել, պատկերացնում եմ, թե ինչ կլինի 20, 30, 50 տարի հետո: Համատարած աղբանոցի կվերածվի երկիրը: 
Կարծում եմ՝ շատ երկրների օրինակով մեզանում էլ պլաստիկ տոպրակն արգելել, իսկ շշերը արդյունավետ վերամշակել կամ արգելել է պետք: