Թաիլանդում ավտոբուսի վթարի պատճառով 27 մարդ է զոհվել


00:39 , 25 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Թաիլանդի հյուսիսում տեղի ունեցած ուղևորատար ավտոբուսի վթարի պատճառով 27 մարդ զոհվել և 22-ը վնասվածքներ են ստացել:

Այս մասի է հաղորդում տեղի ոստիկանությունը:

Վթարը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Տակ նահանգում: Պետական ծառայողներով լցված ավտոբուսը իջնելիս չի կարողացել արգելակել: 

Ներկա պահին ավտոբուսի մեջ այլ տուժածներ և մահացածներ կարող են հայտնաբերվել, գրում է rus.ruvr.ru-ն: