22:34 , 24 մարտ, 20141in.am-ը գրում է.
Հաագայում այսօր բացվել է միջուկային հարցերով գագաթնաժողովը: Ավելի քան 50 երկրների առաջնորդներ և միջուկային կազմակերպությոնների ղեկավարներ կքննարկեն այն հարցը, թե ինչպես թույլ չտալ, որ ռադիոակտիվ նյութերը հայտնվեն ահաբեկիչների ձեռքերում:
Կազմակերպությունները մտադիր են շարունակել միջուկային նյութերի կրճատմանը, դրանց պահպանման ընթացքում անվտանգության միջոցների կիրառմանը, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները: Սակայն ԶԼՄ-ների ուշադրությունը այսօր սևեռված է նաև ոչ միայն միջուկային հարցերի շուրջ քննարկումներին, այլև այն հանդիպումներին, որոնք նվիրված են Ուկրաինայի շուրջ ծավալված իրադարձություններին:
Այստեղ կկայանա նաև G-7-ի երկրների ղեկավարների հանդիպումը, որն առանց Ռուսաստանի մասնակցության կազմակերպվել է Վաշինգտոնի նախաձեռնությամբ: Ենթադրվում է, որ այդ հանդիպման ընթացքում Ռուսաստանի նկատմամբ դիվանագիտական ճնշումներ կիրառելու նոր համատեղ միջոցներ կմշակվեն, ներառյալ՝ այս ֆորմատից Ռուսաստանին հեռացնելը:
Այս պահին Ռուսաստանին հեռացնելու գաղափարին դեմ են Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան, որոնք այս հանդիպումը ուղղակի բացառություն են համարում:
Տեղեկությունների համաձայն՝ Յոթնյակի հանդիպումից հետո ոչ մի պաշտոնական հայտարարություն չի ակնկալվում: Ուկրաինայի թեման կքննարկվի նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև: Ռուսաստանի նախաձեռնությամբ կհանդիպեն նաև BRICS-ի ԱԳ նախարարների հանդիպումը:
Ֆորումի մամլո ծառայության աշխատակիցը հայտարարել է, որ հանդիպան ցանկացած մասնակից կարող է իրեն հետաքրքրող այլ մասնակիցների հետ հանդիպում կազմակերպել: Այս մասին է գրում rus.ruvr.ru-ն: