Ո՞րն է խոճկորների անկման պատճառը


22:03 , 24 մարտ, 2014

Ո՞րն է խոճկորների անկման պատճառըArmnewsTV.am-ը գրում է.

Ստեփանյանների խոճկորները սկսել են անկել մարտի 17-ից: Սկզբում մեկ-մեկ, հետո տասնյակներով են սատկել: Տերը վստահեցնում է, կենդանիներն առողջ էին, ինքն էլ մաքուր կեր էր տալիս:

Սննդի անվտանգության պետական տեսչության աշխատակիցներն արդեն եղել են գյուղում, սատկած անասուններից փորձանմուշ են վերցրել: Խոզապահը հարեւան շնաբույծին է մեղադրում` ասելով, թե նա շների կերի միջոցով վարակ է տարածել: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Շիրակի մարզային կենտրոնի պետը, սակայն, հավանական է համարում այլ վարկած:

Սննդամթերքի անվտանգության կենտրոնի պետն ասաց, որ սատկած խոճկորները կաթ չեն կերել, որովհետև խոզապահը մորթել է մայր խոզը: Ինչ են կերել խոճկորները, սննդի անվտանգության աշխատակիցը չի կարողանում պարզել, փորձաքննության ուղարկված խոճկորները նեխած էին: Անկման պատճառը հնարավոր կլինի հաստատապես նշել, եթե նոր սատկած խոճկոր զննության ենթարկվի: Խոզապահը խոստացել է, որ հիվանդ խոճկոր սատկելու դեպքում արագ կտեղեկացնի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ