Ռազմիկ Ամյանը՝ Ձեր բջջայինում. երգչի նոր հավելվածն ու շատ կարևոր և մեծ ծրագիրը


20:00 , 24 մարտ, 2014

Շատ շուտով երգիչ Ռազմիկ Ամյանն իր երկրպագուներին կներակայացնի  նոր`  «Սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ» խորագիրը կրող  ձայնասկավառակը: Երգիչը օրերս է  վերադարձել Մոսկվայից:

 Ինչպես ArmStar.am-ի հետ զրույցում նշեց  Ռազմիկ Ամյանի պրոդյուսեր Արմին Մովսիսյանը,  համերգային շրջագայությունների հետ մեկտեղ, այս պահին աշխատանքներ են տարվում նոր ձայնասկավառակի ուղղությամբ, որտեղ ներառված  կլինեն  հանրությանն  արդեն  ծանոթ  «Քամ-քամ»,  «Յարո ջան»,  «Սիրել եմ, սիրում եմ և կսիրեմ»  գործերը և այլ նոր երգեր, որոնց  հեղինակը  ինքը` Ռազմիկ Ամյանն է:

Արմին Մովսիսյանի խոսքով, այս ձայնասկավառակը առանձնանում է նրանով, որ կլինեն cover տարբերակներ, որոնք երգիչը կներկայացնի իր յուրօրինակ մոտեցմամբ:

«Այս ձայնասկավառակում տեղ կգտնի նաև մի երգ սփյուռքահայ երգիչ Փոլ Բաղդադլյանի երգացանկից:  Ռազմիկն այն կմատուցի նորովի, ինչպես արեց «Յարո ջան»-ի դեպքում: Որն էլ կնվիրվի հենց Փոլ Բաղդադլյանի հիշատակին»,- ասաց Ռազմիկ Ամյանի պրոդյուսերը:

Շարունակությունն` այստեղ