Կազմվել է կինեմատոգրաֆիական աղետների քարտեզը


21:41 , 24 մարտ, 2014

1in.am-ը գրում է.

Համացանցում հրապարակվել է ԱՄՆ քարտեզը, որտեղ ցուցադրվում է, թե որ քաղաքներն ու նահանգներն են գեղարվեստական ֆիլմերում ամենից ավելի տառապում զանազան աղետներից: 

Քարտեզի ստեղծման համար անալիզի են ենթարկվել 189 ֆիլմեր: Պարզվում է՝ ամենալուրջ տուժած քաղաքը Նյու Յորքն է: Դրա վրա իրականացվել է 35 կինեմատոգրաֆիական հարձակում: Առավել հաճախ քաղաքի վրա հարձակվել են հսկայական հրեշներ: 

Երկրորդ տեղում Լոս Անջելեսն է (34 հարձակում), երրորդում՝ Սան Ֆրանցիսկոն (21 հարձակում):

Նախագծի հեղինակներն առանձնացրել են տարբեր կլինեմատոգրաֆիական աղետների 10 տեսակներ: Մասնավորապես, խոսքը հսկայական հրեշների մասին է (Գոձիլլա, Քինգ Քոնգ), էակների մասին, որոնք մոտ են իրականությանը (օրինակ՝ Սփիլբերգի «Ծնոտները» կամ Ալֆրեդ Հիչքոկի «Թռչունները»), էքստրեմալ եղանակային պայմանների, ինֆեկցիաների ու վարակի, ահաբեկչական հարձակումների մասին:

Առանձին կետով հիշատակվում է շնաձկների հարձակումը, որ պատուհասել է Լոս Անջելեսը: