Շվեդիայի արտգործնախարարն ասում է՝ Հայաստանն այլևս «ուրիշ լիգայից է»


19:24 , 24 մարտ, 2014

Շվեդիայի արտգործնախարար Կարլ ԲիլդտըAzatutyun.am-ը գրում է.

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Հայաստանի հետ նույնպես չի կարող ստորագրվել Ասոցացման համաձայնագրի միայն քաղաքական մասը, ինչպես դա արվեց Ուկրաինայի դեպքում, Արևելյան հարևանության ծրագրի ջատագովներից Շվեդիայի արտգործնախարար Կարլ Բիլդտը բավականին ուշագրավ պատասխան տվեց։

«Հայաստանը ուրիշ լիգայից է: Ասոցացման համաձայնագիրը քաղաքական ընդհանրության տեսակ է, որ գոյություն ունի տարբեր ոլորտներում: Հիմա մենք, օրինակ, տեսնում ենք հայերի, որոնք գալիս են ու պաշտպանում Ռուսաստանի վարած քաղաքականությունը Ուկրաինայի դեմ: Այնպես որ, ես չեմ կարծում, որ նրանք այլևս պատրաստ են նույն քաղաքական լիգայում լինել մեզ հետ»,- ասաց Բիլդտը։

Բրյուսելի ֆորումի ընթացքում Եվրոպական ու ամերիկյան կողմերը վիճում էին՝ արդյոք պետք էր ավելի կոշտ արձագանքել Ղրիմի բռնակցմանը Ռուսաստանին, թե ոչ: Եվ միայն Ռուսաստանի Դաշնության դեսպան Վլադիմիր Չիժովն էր մեղադրում ուկրաինական կողմին` քաղաքական ճգնաժամ սկսելու համար:

ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Կարել դե Հյուխտն էլ իր խոսքում որպես Ռուսաստանի վարած բիրտ քաղաքականության օրինակներ հիշատակեց Հարավային Օսիան, Աբխազիան, որոնք նրա խոսքով` Ռուսաստանը կրկին բռնակցել է իր տարածքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ