Լիլուն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար


18:59 , 24 մարտ, 2014

Lurer.com-ը գրում է.

Երգչուհի Լիլուն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար: Այս մասին Լուրեր.com-իհետ զրույցում, ասաց ինքը` Լիլուն:

«Ես շատ հետաքրքիր ու մեծ անակնկալ ունեմ իմ երկրպագուների համար: Նոր տեսահոլովակ է: Երկրպագուներս ինձ երբեք չեն պատկերացրել նման կերպարում:

Հետաքրքիր տեսահոլովակ ենք նկարահանում, սակայն ժամանակատար և դժվար, բայց կարծում եմ` կկարողանանք այնպես ներկայացնել, որ հանդիսատեսը և հեռուստադիտողը գնահատեն:

Չեմ ուզում փակագծերը բացել, տեսահոլովակը մինչև ապրիլի կեսերը պատրաստ կլինի»,-ասաց Լիլուն:

Լիլուն, չցանկացավ նաև նշել, թե ով է տեսահոլովակի, երգի հեղինակը, միայն նշեց, որ շատ մեծ անակնկալ է սպասվում: