18:40 , 24 մարտ, 2014ArmnewsTV.am-ը գրում է.
Գագաթնաժողովի հիմնական ու առանցքային թեման մաքսանենգ ճանապարհով ատոմային զանգվածի տեղափոխման, միջուկային զենքը տեռորիստների ձեռքում չհայտնվելու եւ միջուկային ճգնաժամերի լուծումն է: Գագաթնաժողովին չի քննարկվում եւ չի քննարկվելու միջուկային զինաթափման մասին ոչ մի հարց` միայն անվտանգության մասին են խոսելու: Այս մասին մարտի սկզբին հայտարարեց Նիդեռլանդների միջուկային անվտանգության քաղաքականության համակարգողը:
Միջուկային անվտանգության գագանաժողովին Հայաստանի մասնակցությունը հատկապես կարեւոր է դարձնում Մեծամորի ատոմակայանը` միակը Հարավային Կովկասում: Հայաստանի պղնձի եւ ալյումինի արտադրության էներգետիկ պահանջները բավարարելու համար խորհրդային միությունը 1970 թվականին սկսեց կառուցել Մեծամորի ատոմակայանը: 1988 թ-ի երկրաշարժից հետո` 1989թ-ին, ատոմակայանը դադարեց գործել, բայց մոտ 4 տարի անց Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակման պատճառով ատոմակայանը վերագործարկվեց: Այսօր այն արտադրում է Հայաստանի էլեկտրաէներգիայի մոտ 42 տոկոսը: 21-րդ դարում փոխվել են պատկերացումներն ու մեխանիզմները եւ նոր աշխարհակարգում նոր ատոմակայան ունենալը գլխավոր խնդիրն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ