18:22 , 24 մարտ, 2014Life.panorama.am-ը գրում է.
1. Ջոշուա Բեն Լոնգոյի արվեստի խաղալիքները

Հայտնի դիզայներ Ջոշուա Բեն Լոնգոյի հորինած Լոնգոլենդ երկրում բնակվում են տարօրինակ գազաններ: Փափուկ խաղալիքները զարհուրելի տեսքի են. չունեն աչքեր, քիթ, երբեմն նաև վերջույթներ, սակայն բոլորն ունեն բերան: Դիզայները խաղալիքները ստեղծել է այն նպատակով, որպեսզի մարդիկ դեռ վաղ հասակից սկսեն գնահատել տիեզերքի բոլոր էակների գեղեցկությունը՝ այդ թվում այնպիսիններինը, որոնք նման չեն իրենց:
2. Էրվին փոքրիկ հիվանդ

Էրվին փոքրիկ հիվանդը մարդու տեսքով փափուկ խաղալիք է: Երբ բացում ես նրա փորի վրայի շղթան, երևում են բոլոր ներքին օրգանները, որոնք կարելի է հանել և ուսումնասիրել: Իսկ ճիշտ դասավորությամբ դրանք տեղավորելն այնքան էլ հեշտ չէ մարդու անատոմիային անտեղյակ երեխաների համար: Այդ նպատակով, օրգանների վրա թվեր են ամրագրված, որոնց միջոցով կարելի է ճիշտ դասավորությամբ օրգանները տեղադրել խաղալիքի փորի մեջ: Խաղալիքի նպատակը երեխաներին մարդու անատոմիային ծանոթացնելն է:
3. Խաղալիքներ՝ ներքին օրգաններ

Ներքին օրգանների տեսքով փափուկ խաղալիքներ, որոնք ստեղծել է Վենդի Բրայանը: ԱՄՆ-ում այս խաղալիքները չափազանց տարածված են: Դրանք նվիրում են ոչ միայն երեխաներին, այլև մեծահասակներին: Խաղալիքները հաճախ նվիրում են այս կամ այն օրգանի հիվանդություն ունեցող կամ որոշ օրգաններից զրկված մարդկանց: Վենդին իր ամուսնուն նվիրել է վահանաձև գեղձ-խաղալիքը, քանի որ ամուսնու մոտ հեռացրել են այդ օրգանը: Խաղալիքների հեղինակի կարծիքով՝ մարդկանց համար այդպիսով ավելի հեշտ է լինում կորուստների հետ համակերպվելը:
4. Պարապլյուշ

Պարապլյուշ (Parapluesch) խաղալիքները կարելի է պատվիրել «Հոգեկան խնդիրներ ունեցող փափուկ խաղալիքների հոգեբուժարան» անունով կայքում: Հոգեբուժարանում առայժմ 5 կենդանիներ են. աուտիզմով տառապող գետաձի Լիլոն, հիշողության կորուստներ ունեցող և պատրանքներ տեսնող կոկորդիլոս Կրոկոն, անձի երկվությամբ տառապող Դոլի ոչխարը, խորը դեպրեսիայում գտնվող կրիա Դաբը և շիզոֆրենիայով տառապող Սլայ օձը: Հոգեբույժը Վուդ անունով ագռավն է, ով իրեն աստված է երևակայում:
5. Սննդային շղթաներ

Այս փափուկ խաղալիքները նույնպես իրենց պատմությունն ունեն: Նրանք բնակվում են Դարո մոլորակի վրա, և այնտեղ այնպիսի պայմաններ են, ինչպիսին մեզ մոտ 200 մլն տարի առաջ էին: Հրեշների տեսքով կենդանիները նման են նախապատմական դարաշրջանի կենդանիներին: Խաղալիքները բաղկացած են 3-5 կենդանիներից և ստեղծված են մատրյոշկայի սկզբունքով. ավելի փոքր կենդանին տեղավորվում է ավելի մեծի բերանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ