18:16 , 24 մարտ, 20141in.am-ը գրում է.
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության մամլո ծառայությունը հերքել է լեհական ԶԼՄ-ների տեղեկություններն այն մասին, որ հանրապետության իշխանությունները Վլադիմիր Ժիրինովսկուց նամակ են ստացել՝ Ուկրաինան մասնատելու առաջարկով:
Երեկ մի շարք լեհական ԶԼՄ-ներ հրապարակել էին տեղեկություն այն մասին, որ Լեհաստանի իշխանությունները Պետդումայից առաջարկ են ստացել՝ Ուկրաինայի արևմտյան մարզերում հանրաքվե անցկացնելու վերաբերալ: Ինչպես հավելել էին լեհ լրագրողները՝ համանման առաջարկներ էին ուղարկվել նաև Հունգարիայի և Ռումինիայի ղեկավարություններին:
Լեհաստանի ԱԳՆ-ում հաստատել են Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդի կողմից նման նամակի առկայությունը, սակայն պարզաբանել, որ նրանում պարունակվող առաջարկներն այնքան տարօրինակ են, որ ոչ ոք դրանք լրջորեն չի ուսումնասիրել:
Կուսակցության մամլո ծառայությունում պարզաբանել են, որ իրենց ճիշտ չեն հասկացել և միտումնավոր աղավաղել են տեղեկությունն այնպես, որպեսզի իրենց առաջնորդ Ժիրինովսկուն դնեն անհարմար վիճակում: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Կուսակցությունում հայտնել են, որ նամակում խոսքը եղել է Ուկրաինայի ներկայիս իրավիճակի պատճառների հայացքի մասին՝ պատմության տեսանկյունից: